Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գոնե ինքնապաշտպանական նպատակները պետք է բավարարվեն

Գոնե ինքնապաշտպանական նպատակները պետք է բավարարվեն
27.09.2023 | 21:16

Ընկերներս հաճախ հրապարակումներ են անում, թե արտասահմանի տարբեր երկրներում աշխատող լավագույն մասնագետներին բերենք, հզոր զենքեր արտադրենք և այլն:

Ասեմ, որ ես ավելի շատ հենց այդ մասնագետներից եմ, քան՝ գրող:

Նման հրապարակումից առաջ, պետք է տեղյակ լինել այն բազմաթիվ պրոբլեմներին, որոնք կան այս բնագավառում:

Դեռ սովետի օրոք, մենք Աբովյանի գործարաններից մեկում կարողացանք, Վիլնյուսի ինստիտուտի հետ ներդնել և արտադրել ճապոնական Տեկտրոնիքս ֆիրմայի 4-րրդ սերնդի թվային օսցիլոգրաֆներ (մասնագետները բարդությունը կպատկերացնեն):

Հիմա անդրադառնամ դրոնների, զենքերի, արդյունավետ ռազմական սարքավորումների արտադրության խնդիրներին:

Աշխարի ոչ մի երկիր չի կարող միայնակ զարգացնել բոլոր բաղադրիչ մասերի տեխնոլոգիաները և ամբողջությամբ արտադրել ու կազմակերպել սարքերի ամբողջական հավաքման պրոցեսը միաժամանակ: Սովորաբար միայն հզոր երկրներն են կարողանում հաջողել սարքերի, այն էլ որոշ դետալների ու հավաքման գործընթացը և լուրջ արդյունքներ ունենալ:

Գերազանց արդյունքներ ունենալու համար, հարկավոր է յուրաքանչյուր դետալ ներմուծել տվյալ տեխնոլոգիայում լավագույն հաջողությունների հասած երկրներից, բնական է, դրանք ՆԱՏՕ-ի երկրներն են, ճապոնիան, Հարավային Կորեան, Չինաստանը, Կանադան և էլի մի քանիսը:

Իսկ սերիական լուրջ արտադրության համար հսկայական ներդրումներ են հարկավոր:

Խոսքը միլիարդավոր դոլարների մասին է, որ եթե նույնիսկ լինի, ապա գրեթե անլուծելի է, որ արտադրող երկրները տրամադրեն մեզ այն բոլոր մասերը, որոնք հնարավոր չի լինի մեզանում արտադրել:

Սովորաբար հակված են վաճառել պատրաստի արտադրանքը, եթե միջազգային պայմանագրերը նման հնարավորություն ընձեռեն:

Խառը ժամանակներում, ես մի քանի անգամ դիմեցի մեր հին աշխատանքային ընկերներին՝ առաջարկելով իմ պատրաստակամությունը: Ինձ ասել են, որ իրենք էլ պատրաստ են և քանիցս առաջարկել են պատկաններին. եկել-նայել են արտադրական տարածքները, գնացել: Եվ՝ ոչ մի առաջարկ:

Ես չգիտեմ, թե հիմա Հայաստանում ինչ ենք ներմուծում, ինչ ենք արտադրում և ինչ քանակներով, բայց հույսս չեմ կտրում, որ գոնե ինքնապաշտպանական նպատակները պետք է անպայման բավարարվեն:

Վահունի Հովակիմյան

Դիտվել է՝ 4165

Մեկնաբանություններ